Լրահոս

14.03.2014 13:06


ՏՄՊՊՀ-ն նախազգուշացրել է «Ղ-Տելեկոմ», «ԱրմենՏել» և «Օրանժ Արմենիա» ընկերություններին

ՏՄՊՊՀ-ն նախազգուշացրել է «Ղ-Տելեկոմ», «ԱրմենՏել» և «Օրանժ Արմենիա» ընկերություններին

Այսօր «Ղ-Տելեկոմ», «ԱրմենՏել» և «Օրանժ Արմենիա» ընկերությունները ՏՄՊՊՀ–ից նախազգուշացում են ստացել ինտերնետ ծառայությունների ոլորտում անբարեխիղճ մրցակցություն դրսևորելու համար: Շարժական ինտերնետից օգտվող քաղաքացիների կողմից դիմում–բողոքներ են ստացվել, և ՏՄՊՊՀ–ն ուսումնասիրություններ է իրականացրել՝ կապված «Ղ-Տելեկոմ», «ԱրմենՏել» և «Օրանժ Արմենիա» ընկերությունների գործունեության հետ: Այս մասին փոխանցել է ՏՄՊՊՀ իրավաբանական վարչության իրավաբան Արսեն Հովհաննիսյանը։ Իրավաբանը ասել է. «Մասնավորապես, վերոնշյալ ընկերություններն իրենց կողմից մշակված պայմաններում նախատեսել են այնպիսի դրույթ, որը նրանց հնարավորություն է տալիս պայմանագրային բաժանորդներից գանձել վճարներ նույնիսկ այն ժամանակահատվածի համար, երբ վերջիններիս ինտերնետ ծառայություն չի մատուցվել»։

ՏՄՊՊՀ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը պարզաբանել է, որ, ըստ սահմանված օրենքի, բաժանորդը պետք է վճարի միայն փաստացի օգտագործած ծառայության համար։

Այս խորագրի վերջին նյութերը