Քաղաքական

14.03.2014 15:01


«ԴԵՄ ԵՄ»–ի և ոչիշխանական 4 խմբակցությունների հանդիպումն ավարտվեց

«ԴԵՄ ԵՄ»–ի և ոչիշխանական 4 խմբակցությունների հանդիպումն ավարտվեց

Հենց նոր ավարտվեց «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության և ոչիշխանական 4 խմբակցությունների հանդիպումը, որն ընթանում էր ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունում։ Հնադիպման ավարտից հետո «ԴԵՄ ԵՄ»–ի անդամ Գևորդ Գորգիսյանը լրագողներին ասել է, որ քննարկել են մարտի 22–ին Ազատության հրապարակում հրավիրված հավաք–երթին առնչվող հարցերը։

–Սա քաղաքացի և քաղաքական ուժեր համագործակցություն է։ Եթե փորձում են պառակտել, նշանակում է վախենում են։ Պառակտման տարածելու ամենահեշտ ձևն էլ ուղղորդվելու մասին պիտակներ կպցնելն է։ Ինչքան այդ պիտակները կպցնելն ակտիվանում է, այնքան հավաստվում է, որ մենք, իսկապես, մեր համախմբվածությամբ և կազմակերպվածությամբ մեզանից ուժ ենք ներկայացնում,–ասել է նա։

Նույն նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանն էլ ավելացրել է, որ քաղացին փողոցում օրինական ձևով իրականացնում է իր բողոքը, բայց միայն փողոցը չէ բողոքի հարթակը։

–Կա նաև քաղաքական և օրենսդիր ներկայացուցչական կառույց, որտեղ պետք է քաղացու ձայնը հասնի։ Այդ ձայնը հասցնողները պետք է լինեն խորհրդրանում ներկայացված խմբակցությունները։ Ուրեմն, ինչո՞ւ չխոսել մարդկանց հետ, ովքեր ժողովրդի ներկայացուցիչն են խորհրդրանում,–նշել է նա։

Ավելացնենք, որ «ԴԵՄ ԵՄ» նածաձեռնության անդամների հետ հանդիպումից հետո, 4 ոչիշխանական խմբակցությունները երկրորդ փակ նիստ են հրավիրել՝ քննարկելու այլ հարցեր ևս։ Ենթադրվում է, որ խոսքը կառավարությանն անվստահություն հայտնելու մասին է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը