Լրահոս

16.03.2014 23:40


««Նախախորհրդարանականների» տեսակը կառուցվում է այլ քաղաքական արժեքների հիման վրա»

««Նախախորհրդարանականների» տեսակը կառուցվում է այլ քաղաքական արժեքների հիման վրա»

«Նախախորհրդարանի» անդամների էմոցիոնալ և ոչ այդքան պարկեշտ գրառումները ի պատասխան մեղադրանքների ոմանց կողմից ֆինանսավորման մասին շատ սիմպտոմատիկ է թվում, քանզի ոչ մի կոնկրետ պատասխան ակցիաները դադարեցնելու մասին չկա: Հարսնաքարի դեպքերը, Մաշտոցի պուրակի «մեգափիառը», «Փակված» շուկան, Կոմիտասի 5-ը, Թեղուտը, ՀԷԿ-երի խնդիրը և բազում այլ ակցիաներ մնացել են անցյալում և ոչ մի գործնական արդյունքի չեն հանգեցրել, եթե չհաշվել մի քանի կայքերի բացում, նոր գրանտերի շահում և հաճախակի հավաքույթները: «Օլիկ Գարխյանի» վերացական կերպարը, որը ցույց էր տալիս վերացական խնդիրների դեմ պայքարը վերացական միջոցների օգնությամբ, շարունակեց ծառայել «աննպատակ» նպատակներին: Դրանից կարելի է եզրակացնել, որ այդ պայքարն էլ կարող էր լինել գիտակից աննպատակ:

Այժմ «Նախախորհրդարանը» սնվում է Ուկրաինայի հեղափոխական ոգով, և նոր կիսամյակում փորձելու է պայքարել արդեն կայսրության դեմ հանուն մարդկության ազատության, որովհետև գլխավոր մեր խնդիրը՝ արտաքին ազդեցությունն է: Այդպես մտածում է մեր «Նախախորհրդարանի» անդամը, ապավինելով մարդու իրավունքների և եվրոպական արժեքները, ինչպես նաև մյուս արդեն «քաղաքացիական համաձայնագրի» կողմնակիցները: Այս շարժման հերոսները, որոնց օրինակը տատանվում է դեղին «կասկաներով» մարդկանցից մինչև Գայ Ֆոքսի դիմակներով ընդդիմադիրների, չեն կարող ընդունվել հայ հասարակության տարբեր շերտերի կողմից, քանի որ «նախախորհրդարանականների» տեսակը կառուցվում է այլ քաղաքական արժեքների հիման վրա, իսկ մտավորականները, որոնք հրապարակավ հայհոյանքներ են գրում համացանցի ազատ գոտում, դրանով չեն դառնալու ավելի մոտիկ ժողովրդին: Դուք կարող եք չընդունել իշխանությանը կամ ոչ իշխանական ուժերին, բայց ձեր պահվածքը ոչ մի հեղափոխական կամ կոնստրուկտիվ բովանդակություն չունի, բացի շոուի երանգից:

Հ.Գ. Պետք չի ինձ «Նախախորհրդարանի» հեղինակություններով վախեցնել կամ ասել, թե ես ուր էի, երբ դուք պայքարում էիք ազատության համար: Անիմաստ հարցադրում է, որը ձեր անգործությունը կամ վերացական պայքարը բոլորի դեմ չի արդարացնում:

Միքայել Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը