Լրահոս

17.03.2014 19:20


Գերեվարված Հակոբ Ինջիղուլյանի ծնողները կարող են դիմել Եվրադատարան

Գերեվարված Հակոբ Ինջիղուլյանի ծնողները կարող են դիմել Եվրադատարան
Քանի դեռ հայտնի չէ, թե Ադրբեջան գերեվարված զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը որևէ պահանջ ունի, թե ոչ, նրա ծնողները կարող են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի հիմքով (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) :
Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ, իրավապաշտպան Արա Ղազարյանը՝ պարզաբանելով, որ հոդվածը ներառում է զավակի և ծնողի վերամիավորվելու իրավունքը և Կոնվենցիային միացած պետությունների մոտ նման դեպքերում, ըստ Ա.Ղազարյանի, պոզիտիվ պարտականություն է ծնվում մինչև անձին երրորդ երկիր տեղափոխելը ապահովել առնվազն գոնե մեկ ուղիղ կապ ծնողների ու որդու միջև:
«Կարծում եմ` այս հիմքով կարելի է դիմել Եվրոպական դատարան՝ ակնկալելով իրավական դիրքորոշում»,- ասաց միջազգային իրավունքի մասնագետը:

Մանրամասները՝ pastinfo.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը