Լրահոս

17.03.2014 19:21


Իրանի ԱԳՆ–ն հայտնել է Սիրիայի բախման կարգավորման սեփական ծրագրի մշակման մասին

Իրանի ԱԳՆ–ն հայտնել է Սիրիայի բախման կարգավորման սեփական ծրագրի մշակման մասին

Իրանի կառավարությունը սիրիական ճգնաժամի կարգավորման սեփական ծրագիրն է մշակել։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Հուսեին Ամիր Աբդուլլահիանը։ Նրա խոսքերով՝ փաստաթուղթը, որի մանրամասները դեռ չեն հրապարակվում, չորս կետից է բաղկացած։ Դրանք քննարկվելու են դիվանագիտական խորհրդակցությունների ընթացքում կիրակի Թեհրան պաշտոնական այցով ժամանած, Սիրիայի հարցով ՄԱԿ–ի և ԱՊԼ–ի միասնական ներկայացուցիչ Լահդար Բրահիմիի հետ։ Ինչպես սպասվում է, նա կհանդիպի Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի հետ այսօր, ապա կհանդիպի նաև երկրի նախագահ Հասան Ռոուհանիին։ Դիվանագետն ասել է, որ Թեհրանում քննարկվելուց հետո իրանական ծրագիրը դիտարկմանը կփոխանցվի բոլոր շահագրգիռ կողմերին։

Փոխանցում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը