Քաղաքական

18.03.2014 10:29


Ինչո՞ւ է աղմկում Անդրանիկ Քոչարյանը

Ինչո՞ւ է աղմկում Անդրանիկ Քոչարյանը

Պարբերաբար և ըստ անհրաժեշտության իշխանությունները մարտի են հանում իրենց հին զինանոցի գործիքներին, ովքեր մեկ գերխնդիր ունեն՝ խոսել «Բարգավաճ Հայաստանի» և Գագիկ Ծառուկյանի դեմ: Հին արսենալի օգտագործված փամփուշտներից է հանրությանն իր գործունեությամբ հայտնի Անդրանիկ Քոչարյանը, ով խիստ կոնկրետ օլիգարխի անձնական մունետիկը և վերջինիս սոցիալական փաթեթի վրա նստած լինելուց բացի՝ երբեմն-երբեմն փորձ է անում նաև քաղաքական վերլուծություններով ու գնահատականներով հանդես գալ: Բնականաբար, սույն գնահատականները պետք է տեղավորվեն իշխանության հակածառուկյանական տեսլականի և Քոչարյան Անդրանիկին կերակրող հայտնի օլիգարխի տրամաբանության շրջանակներում:

Ուստի, չեմ կարծում, որ կարող է գտնվել գեթ մեկ անձ, ում համար Ռուբիկի Անդոյի ասածները կարող են հիմք լինել:
Ինչ վերաբերում է մարտի 1-ի մասով Անդրանիկ Քոչարյանի հայտարարություններին, ԲՀԿ-ն բազմիցս ասել է, հիմա էլ կրկնում եմ՝ մենք պատրաստ ենք ցանկացած հարց, այդ թվում՝ Անդրանիկի տերերի գրած հարցերը քննարկել բաց ու հրապարակային, մեզ ևս հետաքրքրում է, թե ինչո՞ւ, օրինակ, մինչ այժմ չի կատարվել փամփուշտների և զենքերի նույնականացում, և ո՞ւմ մոտ և որտե՞ղ են այժմ այն զենքերը, որոնցից արձակված փամփուշտները դարձել են 10 անմեղ մարդկանց մահվան պառճառ: Մինչդեռ Անդրանիկի տերերի կուսակցությունն ամեն ինչ արեց խորհրդարանում այդ հարցով քվեարկությունը տապալելու համար, քանզի Անդրանիկի տերերին պետք չէր ստանալ այդ ու էլի բազում հարցերի պատասխանները:

Ի դեպ, կարծեմ՝ այս օրերին խորհրդարանական քննարկումների ժամանակ առաջարկ հնչեց՝ ստեղծել նաև հոկտեմբերի 27-ի գործով ժամանակավոր հանձնաժողով: Ասեմ, որ վատ գաղափար չէ: Արժե այդ ուղղությամբ մտածել և արժե նաև հարցաքննության կանչել Անդրանիկ Քոչարյանին, ում ընկերուհին էր անցաթուղթ իջեցրել մարդասպան Նաիրի Հունանյանի համար: Միգուցե ընկերուհուն ուղղորդե՞լ են իջեցնել անցաթուղթը մարդասպանների համար: Սա իրապես շատ լուրջ հարց է, և այս հարցով պետք է հիմնավորապես զբաղվել:

ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյան

Այս խորագրի վերջին նյութերը