Լրահոս

18.03.2014 13:24


«ԲՀԿ-«Ժառանգություն» հանդիպումը պրկել է իշխանությունների նյարդերը»

«ԲՀԿ-«Ժառանգություն» հանդիպումը պրկել է իշխանությունների նյարդերը»

3 քաղաքական ուժերի (ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ) հանդիպումներն ու քննարկումները, ըստ էության, լուսաբանվեցին ամենատարբեր ձևերով, քննարկվեցին, վերլուծվեցին, մեկնաբանվեցին իշխանական բոլոր լրատվամիջոցների կողմից: Սակայն քանի որ դրանք նկարահանվել էին, իշխանական «վերլուծաբանների» համար ֆանտաստիկ հիմարություններ հորինելու տեղ չկար. մնում էր միայն սևացնել ամեն ինչ` հնարավորության սահամաններում ներկայացնելով այլ լույսի ներքո և այլն, ինչը և արվեց:

Սակայն դրանցից հատկապես մեկը` ԲՀԿ-«Ժառանգություն» հանդիպումը, իսկապես դարձել է իշխանությունների նյարդային պրկման հանգուցակետը: Զուտ նրա համար, որ այդ հանդիպման մասին չկա որևէ տեսանյութ, իշխանական գրչակները սկսել են դրա մասին հյուսել ամենատարբեր հիմար առասպելներ. հանդիպումը եղել է տանը, թե բակում, մասնավոր տարածքում, թե հանրային վայրում, այգու ծառերի ներքո, թե սարերի հովտում, լճափին, թե որևէ կիրճում: Այս խնդիրն, իրոք, կարծես հանգիստ չի տալիս ոմանց, և միկրոինֆարկտի մասին կարծիքը կարծես իրական է դառնում:

Ավելին, նմանատիպ առասպելներ են հյուսվում նաև քննարկման բովանդակության մասին, հորինում ամենատարբեր սցենարներ և դրանք մատուցում որպես հավանական` ավելի մատնելով սեփական խուճապը:

Այլ կերպ ասած՝ վերջին հանդիպումը իշխանական լրատվական դաշտը ամեն կերպ փորձում է օգտագործել` 4 քաղաքական ուժերի արդեն կայացած փաստ հանդիսացող կոնսոլիդացիան ինչ-որ կերպ «հարամելու» համար՝ փորձելով պղտոր ջրում ձուկ որսալ կամ մութ սենյակում սև կատու տեսնել:

Զուտ կողքից դիտարկելով այս ծիծաղելի փաստագրական սցենարները՝ կարելի էր նույնիսկ բոլոր հանդիպումները չնկարահանել` իշխանական նյարդային պոռթկումը ավելի սաստկացնելու և վերջնական փուլին հասցնելու համար: Թող գնային ու տանջվեին` վարկածներ մտածելով ու մատուցելով, թե ԲՀԿ-ՀԱԿ հանդիպումը որ ծառի տակ անցավ, ԲՀԿ-ՀՅԴ-ն որ գողտրիկ գետափին, ինչպես հիմա անում են ԲՀԿ-«Ժառանգության» մասով` ծիծաղ առաջացնելով հասկացողների մոտ:

Իսկ փաստը այն է, որ ԲՀԿ-«Ժառանգություն» հանդիպումը կայացել է, իսկ որտեղ, բնականաբար, կարևոր չէ, դրան մասնակցած կողմերը տվել են կարճ ու սպառիչ մեկնաբանություն, իսկ մնացածը իսկապես կարելի է և չհայտնել` համապատասխան օղակների ֆանտազիան և նյարդային դիմացկունությունը չափելու համար: Փորձը ցույց է տալիս, որ այն այնքան էլ ուժեղ չէ:

Politik Man–ի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը