Լրահոս

18.03.2014 16:51


Ներկայացվեցին Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային պաշարների ուսումնասիրության արդյունքները

Ներկայացվեցին Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային պաշարների ուսումնասիրության արդյունքները

Այսօր ներկայացվեցին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Մաքուր էներգիա եւ ջուր» ծրագրի շրջանակում իրականացված` Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային պաշարների ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրությունը կատարվել է ՀՀ կառավարության առաջարկով` տեղական եւ միջազգային փորձագետների, «Հայջրնախագիծ ինստիտուտ» եւ «Մել-Հով» ընկերությունների հետ համագործակցությամբ:

Միջոցառմանը ներկա ՀՀ փոխվարչապետ, տարածքայինն կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն ուսումնասիրության արդյունքները կարեւոր համարեց ոլորտում հետագա քաղաքականության իրականացման տեսանկյունից: «Արարատյան դաշտավայրի ստորերկրյա ջրային պաշարների հարցը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի, վերջին տարիներին հարցը բազմիցս քննարկվել է, եւ այս ուսումնասիրությունը բոլոր շահագրգիռ կողմերին կողմնորոշվելու ու համապատասխան որոշումներ կայացնելիս դրանց արդյունքներով առաջնորդվելու հնարավորություն է տալու»,-նշեց փոխվարչապետը:

Արարատյան դաշտի ջրային պաշարները հիմնականում օգտագործվում են ոռոգման, կենցաղային, ինչպես նաեւ ձկնարտադրության նպատակներով: "Ժամանակն է, որպեսզի առանց որեւէ ճյուղի շահերը վեր դասելու ռացիոնալ լուծումների հանգենք, որպեսզի ապագայում կարողանանք խուսափել էլ ավելի գլոբալ խնդիրներից",-նշեց փոխվարչապետը:

Ա. Գեւորգյանը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ ՄԶԳ-ին` ցուցաբերած աջակցության, ինչպես նաեւ ներգրավված բոլոր ընկերություններին ու փորձագետներին` կատարված աշխատանքների համար:

Հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը