Լրահոս

19.03.2014 19:44


Ֆրանկ Ռայկարդն ավարտեց մարզչական կարիերան

Ֆրանկ Ռայկարդն ավարտեց մարզչական կարիերան

«Բարսելոնայի» և Հոլանդիայի ազգային հավաքականի նախկին ավագ մարզիչ Ֆրանկ Ռայկարդը հայտարարել է մարզչական կարիերայի ավարտի մասին։

«Ես այլևս չեմ աշխատի որպես մարզիչ: Մտադիր չեմ այդ գործով զբաղվել` մինչև դառնամ 60 տարեկան: Կշարունակեմ հետևել ֆուտբոլին և հաճույք ստանալ այդ խաղից, բայց գլխավոր մարզիչ աշխատել չեմ պատրաստվում»,- «Sky Sports»-ի փոխանցմամբ՝ ասել է հոլանդացի 51-ամյա մասնագետը։
Հիշեցնենք, Ռայկարդի վերջին թիմը Սաուդյան Արաբիայի հավաքականն էր, որը նա մարզել է 2011/12 թթ. մրցաշրջանում:

Այս խորագրի վերջին նյութերը