Աշխարհ

19.03.2014 14:42


Ադրբեջանը՝ Եվրոպայից զենքի երկրորդ խոշոր ներկրող

Ադրբեջանը՝ Եվրոպայից զենքի երկրորդ խոշոր ներկրող

«ԱՊԱ» գործակալությունը, խաղաղության հիմնախնդիրների հետազոտման ստոկհոլմյան ինստիտուտի զեկույցին հղումով, գրում է, որ Ադրբեջանը Եվրոպայում սպառազինությունների հիմնական տեսակներ ներկրող երկրորդ խոշորագույն երկիրն է։

Աշխարհի մի շարք տարածաշրջաններում զենքի ներմուծման և արտահանման հարցերով 2009-2013թթ. և 2004-2008թթ. ընթացքում համեմատական վերլուծություն պարունակող զեկույցում նշվում է, որ վերջին 5 տարվա ընթացքում Եվրոպայում զենքի ներկրումը կրճատվել է 25%-ով՝ 2004-2008թթ. համեմատությամբ։

Սպառազինությունների հիմնական տեսակների խոշորագույն ներմուծողը Մեծ Բրիտանիան է. այնտեղ է գնում եվրոպական արտահանման 12%-ը։ Երկրորդ տեղում Ադրբեջանն է՝ 12% արդյունքով, երրորդը՝ Հունաստանը (11%)։

Դե, իսկ աշխարհին զենքի հիմնական մատակարարներն են ԱՄՆ-ը (29%), Ռուսաստանը (27%), Գերմանիան (7%), Չինաստանը ( 6%) և Ֆրանսիան (5%)։

Այս խորագրի վերջին նյութերը