Լրահոս

19.03.2014 17:22


«Պետք չէ կասկածել այսօրվա կառավարության ստեղծագործ մտքի գունազարդ թռիչքին»

«Պետք չէ կասկածել այսօրվա կառավարության ստեղծագործ մտքի գունազարդ թռիչքին»

Եթե հայրենի կառավարությունը կարծում է, որ մի քանի հազար դրամ կենսաթոշակ բարձրացնելով` էապես նվազեցրել է կենսաթոշակառուների աղքատության մակարդակը, ուրեմն իսկապես կտրված է իրականությունից և չի տիրապետում իրավիճակին: Ինչպե՞ս կարող է թոշակառուների շրջանում կրճատվել աղքատության մակարդակը, երբ միջին կենսաթոշակը 36 հազար դրամ է, իսկ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն՝ ավելի քան 56 հազար դրամ: Այդ ի՞նչ անհայտ բանաձևով են հաշվարկում աղքատության ցուցանիշի կրճատումը, երբ թոշակառուի ստացած կենսաթոշակն օրական կազմում է 1200 դրամ, որով նա պետք է սնվի, գումար հատկացնի դեղորայքին, կոմունալ ծախսերին: 2014 թվականին կենսաթոշակը բարձրացել է 15 տոկոսով, ասել է թե՝ 4500-5000 դրամով, այսինքն՝ պետությունը, 2013 թվականի համեմատ 2014-ին, օրական կտրվածքով թոշակառուին հատկացրել է 150-170 դրամով ավելի կենսաթոշակ: Եվ եթե այս 150 դրամը հիմք է տալիս կառավարության եզրահանգելու, որ 40 տոկոսով նվազել է աղքատության ստորին շեմից ցածր ստացող կենսաթոշակառուների թիվը, ուրեմն իսկապես պետք չէ կասկածել այսօրվա կառավարության ստեղծագործ մտքի գունազարդ թռիչքին: Կարելի է պատկերացնել, թե այդ մտքի թռիչքն ուր կհասներ, եթե 150 դրամի փոխարեն կենսաթոշակը բարձրացներ 500 դրամով: Այդ դեպքում բոլոր կենսաթոշակառուներին կդիտեր որպես պոտենցիալ միջին խավ:

Հայկ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը