Լրահոս

20.03.2014 09:56


Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ  ճանապարհահատվածը

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը:
Վարորդներին խորհուրդ է տրվում չերթևեկել վերը նշված ավտոճանապարհով:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման և մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Այս խորագրի վերջին նյութերը