Լրահոս

20.03.2014 09:59


ՉԼ 1/4 եզրափակիչ փուլի մասնակիցները

ՉԼ 1/4 եզրափակիչ փուլի մասնակիցները

Երեկ կայացել են Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչի պատասխան հանդիպումները։ Դորտմունդի «Բորուսիան» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղում 1:2 հաշվով պարտվեց «Զենիթ»-ին, սակայն երկու խաղերի արդյունքում դուրս եկավ 1/4 եզրափակիչ փուլ: Մյուս խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» 3։0 հաշվով հաղթեց հունական «Օլիմպիակոսին»:

Այսպիսով ՉԼ 1/4-րդ եզրափակիչ են դուրս եկել «Բարսելոնան», «Ատլետիկո Մադրիդը», «Ռեալ Մադրիդը», «Բորուսիան», «Բավարիան» «Մանչեսթեր Յունայթեդը» «Չելսին» և «Պարի Սեն Ժերմենը»։ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի վիճակահանությունը կկայանա մարտի 21-ին:

Այս խորագրի վերջին նյութերը