Լրահոս

20.03.2014 10:19


Այսօր իրազեկման ավտոերթ տեղի կունենա

Այսօր իրազեկման ավտոերթ տեղի կունենա

«Դ!եմ եմ» նախաձեռնությունը մարտի 20-ին կազմակերպում է ավտոերթ` մարտի 22-ի հավաք-երթի մասին տեղեկացնելու նպատակով: Իրազեկման նպատակներից են հավաք-երթի օրվա, ժամի, քննարկվող թեմաների և նպատակների մասին տեղեկատվության տարածումը:

Երթևեկման կարգը՝

Հարգելի՛ ՀՀ քաղաքացի։ Երթին մասնակցելու համար անհրաժեշտ է մարտի 20-ին, ժ. 12:30-ին (ոչ շուտ և ուշ) մեքենայով կամ տաքսիով գալ Հանրապետության Հրապարակ և երթևեկել օրենքով սահմանված կարգով մինչև ժամը 13:30-ը։
Ժամը 13:30-ին մեքենաները շարասյունով կշարժվեն դեպի Աբովյան պուրակ (պլանի գլուխ), որտեղ կշարունակվի ակցիան մինչև ժամը 14:30-ը, որով և կավարտվի ավտոերթը։
Ճանապարհների կամ ուղիների փակվելու դեպքում հարկավոր է ենթարկվել ոստիկանների հրահանգներին և նոր ուղի գտնել Հանրապետության Հրապարակ կամ Աբովյան պուրակ (պլանի գլուխ) մտնելու համար։

Երթի ողջ ընթացքում տեղի կունենա քաղաքացիների իրազեկում բարձրախոսներով և մեքենաներին փակցված թռուցիկներով։

Ցանկալի է ունենալ «Դ!եմ եմ» նախաձեռնության կամ ՀՀ դրոշակներ` երթի ընթացքում ծածանելու համար։
Իրազեկման երթի ժամերը համընկնում են ընդմիջման/ճաշի հետ, ուստի, առաջարկում ենք ձեզ հետ բերել ուտելիք միասին ըմբոշխնելու համար։

«Դ!եմ եմ»

Այս խորագրի վերջին նյութերը