Լրահոս

20.03.2014 17:11


Պատահարներ Երևանում և հանրապետության ճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ճանապարհներին

Մարտի 19-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Երևանի Նորք-Մարաշի 8-րդ և 5-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:

«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 19-ին, ժամը 04.30-ին, Երևանի Հաղթանակ կամրջի կողմից Մաշտոցի պողոտա տանող թունելի սկզբնամասում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենա է բախվել թունելի պատին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 19-ին, ժամը 10.30-ին, Երևանի Աթոյան և Ռոստովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի երկու ավտոմեքենաներ:
Մեքենաներից մեկի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 19-ին, ժամը 19.30-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 19 հասցեի դիմաց իրար են բախվել «ԲԻԴ», «Մերսեդես Ե-240» և «Օպել Վեկտրա Բ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 19-ին, ժամը 02.50-ին, Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 60 շենքի մոտ իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 19-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Երևանի Երևան-Երասխ ճանապարհի 15-րդ կմ-ին` Մարմարաշեն գյուղի հատվածում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 19-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Աշտարակ-Էջմիածին ճանապարհի 8-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԶԻԼ-ՄՄԶ-554» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2107»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 19-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Լոռու մարզի Դսեղ գյուղի «Աղբյուրի թաղ» կոչվող տարածքում «ԳԱԶ 69-Ա» մակնիշի ավտոմեքենա է բախվել պատի, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 19-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ճանապարհի 13-րդ կմ-ին «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենա է բախվել է ճամփեզրին կայանված «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենային:
«ԳԱԶ-3110»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը