Աշխարհ

21.03.2014 09:47


Վերանայվում է Լեգենդար «Nirvana» խմբի մենակատար Քուրտ Քոբեյնի ինքնասպանության գործը

Վերանայվում է Լեգենդար «Nirvana» խմբի մենակատար Քուրտ Քոբեյնի ինքնասպանության գործը

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգների Սիեթլ քաղաքի ոստիկանությունը վերանայում է Լեգենդար «Nirvana» խմբի մենակատար Քուրտ Քոբեյնի ինքնասպանության գործը։ Դրա պատճառը հանդիսացել են դեպքին առնչվող, ի հայտ եկած նոր լուսանկարներ։

Խոսքը 4 ֆոտոժապավենի մասին է, որոնցում պատկերված է այն բնակարանը, որտեղ 1994թ. հայտնաբերվել է երաժշտի դին՝ գլխի հատվածում հրազենային վնասվածքով։ Նոր լուսանկարները թույլ են տալիս առավել մանրակրկիտ ուսումնասիրել դեպքի վայրը։

Ըստ աղբյուրի՝ սակայն, դա դեռ չի նշանակում, որ Քոբեյնի ինքնասպանության գործը վերաբացվելու է։
Քուրտ Քոբեյնը ինքնասպան է եղել 1994թ.՝ 27 տարեկան հասակում։

Այս խորագրի վերջին նյութերը