Աշխարհ

22.03.2014 12:15


Հյուսիսային Կորեան կարճ հեռավորության 30 հրթիռ է գործարկել

Հյուսիսային Կորեան կարճ հեռավորության 30 հրթիռ է գործարկել

Հյուսիսային Կորեան կարճ հեռավորության միանգամից 30 հրթիռ է գործարկել։ Ինչպես փոխանցում է «Agence France-Presse»–ը, հարավկորեական ԶԼՄ–ին հղումով, գործարկումն իրականացվել է այսօր Հյուսիսային Կորեայի արևմտյան ափից։ Հրթիռները թռել են մոտ 60 կմ և ընկել Ճապոնական ծովում։

Անցած շաբաթ հաղորդվում էր, որ Հյուսիսային Կորեայի արևելյան ափից կարճ հեռավորության 25 հրթիռ է գործարկվել։

Հիշեցնենք, որ ՄԱԿ–ի որոշման շրջանակներում կարճ հեռավորության հրթիռ գործարկելն արգելված չէ Հյուիսային Կորեային։

Տեղեկացնում է «rosbalt.ru»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը