Լրահոս

24.03.2014 10:33


Տուրչինով. «Ուկրաինային անհրաժեշտ է իրական ռազմատեխնիկական աջակցություն»

Տուրչինով. «Ուկրաինային անհրաժեշտ է իրական ռազմատեխնիկական աջակցություն»

Ուկրաինայի նախագահի պարտականությունները կատարող Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ իրենց երկրին «անհրաժեշտ է Արևմուտքի ռազմատեխնիկական աջակցությունը»։

Ռուսական ԶԼՄ–ի փոխանցմամբ՝ այդ մասին Տուրչնովը հայտնել է Կանադայի վարչապետ Սթիվեն Հարպերի հետ հանդիպմանը։

«Ուկրաինային անհրաժեշտ է ոչ միայն բարոյական, այլև իրական ռազմատեխնիկական աջակցություն։ Եվ անկախ աշխարհի արձագանքից՝ ուկրաինացիները պատրաստ են պաշտպանել իրենց երկիրը»,–ասել է Տուրչինովը։

Այս խորագրի վերջին նյութերը