Աշխարհ

24.03.2014 11:53


Սիրիայի նախագահի եղբայրը զոհվել է Թուրքիայի սահմանին սկսված բախումներում

Սիրիայի նախագահի եղբայրը զոհվել է Թուրքիայի սահմանին սկսված բախումներում

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ոչ հարազատ եղբայր Հիլյալ Ասադը զոհվել է կիրակի գրոհայինների հետ բախումներում Թուրքիայի սահմանի մոտ։ Այս մասին հաղորդում է «Al Arabiya» հեռուստաալիքը՝ հղում անելով տեղական ԶԼՄ–ին։

Հիլյալ Ասադը ղեկավարում էր ռազմական ստորաբաժանում Լաթակիա նահանգում։ Հեռուստաալիքի տվյալներով՝ նա սպանվել է կառավարական ուժերի և գրոհայինների միջև դաժան մարտերում Քեսապ սահմանային քաղաքի վերահսկողության համար։

Մարտերն այդ շրջանում սկսվել են ուրբաթ, երբ ծայրահեղական իսլամիստական խմբավորումները հայտարարեցին Լաթակիայի վրա հարձակման մասին, որտեղ բանակի դիրքերն ամուր են։

Նախօրեին այդ շրջանում տեղի է ունեցել մեկ այլ միջադեպ. Թուրքիան պայթեցրել է սիրիական ինքնաթիռը, որը, թուրքական իշխանության տվյալներով, խախտել է երկրի օդային սահմանը Քեսապից հյուսիս։

Տեղեկացնում է «РИА Новости»–ին։

Այս խորագրի վերջին նյութերը