Լրահոս

15.08.2009 13:58


Լեռնիկ Ալեքսանյան. «Հարևանի հետ պետք է նորմալ հարևանություն անել՝ այդ թվում նաև թուրք հարևանի»

Լեռնիկ Ալեքսանյան. «Հարևանի հետ պետք է նորմալ հարևանություն անել՝ այդ թվում նաև թուրք հարևանի»

-Քաղաքականությունում միանգամից ոչինչ չի լինում։ Այդ մեկ քայլով, չեմ կարծում, որ բանակցությունները կարող են ավարտին մոտենալ,- «Ազդակ» ակումբում հայ–թուրքական հարաբերությունների վերաբերյալ «7օր»-ին ի պատասխան՝ ասել է «Հայաստանի հանրապետական խմբակցության» պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը։ Նա հավելել է, որ եթե անգամ հոկտեմբերին Թուրքիան չբացի հայ-թուրքական սահմանը, և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չգնա երկու երկրների ֆուտբոլային հավաքականների մրցելույթը դիտելու, միևնույն է, դա հայ-թուրքական հարաբերությունների  ավարտ չի նշանակի։

Իսկ այն, որ Թուրքիան էլ է շահագրգռված Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալու հարցում, ՀՀԿ-ական պատգամավորը կասկած չունի.

-Ուղղակի Թուրքիան ուզում է քաղել մաքսիմալը։

Ավելին, Լ. Ալեքսանյանը կարծում է, որ հայ-թուրքական հարաբերություններն առաջիկայում զարգացում են ապրելու, որովհետև հարևանի հետ պետք է նորմալ հարևանություն անել՝ այդ թվում նաև թուրք հարևանի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը