Քաղաքական

25.03.2014 14:40


Երվանդ Բոզոյան. «Չորս ոչիշխանական ուժերը ժողովրդից դուրս եկած ուժեր են»

Երվանդ Բոզոյան. «Չորս ոչիշխանական ուժերը ժողովրդից դուրս եկած ուժեր են»

Այսօրվա ասուլիսին քաղաքագետ Երվանդ Բոզոյանն անդրադարձել է ներքաղաքական զարգացումներին։ Լրագրողի հարցին՝ չորս ոչիշխանական ուժերը ապրիլի 28-ին դնելու են կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը, ի՞նչ զարգացումներ են սպասվում՝ դրա հետ կապված, բանախոսը պատասխանել է.

«Չորս ոչիշխանական ուժերը լուսնից չեն իջել։ Նրանք ժողովրդից դուրս եկած ուժեր են։ Մեծ հաշվով, ժողովրդի պահանջն այսօր ներկայացնում են այդ չորս ոչիշխանական ուժերը՝ գումարած հասարակական շարժումները։ Նրանց դա կհաջողվի, եթե այդ պահանջին աջակցեն նաև լայն ժողովրդական զանգվածները։ Եթե ժողովուրդն ուզում է փոփոխություն, ապա ինքը պետք է աջակցի այդ ուժերին, քաղաքացիական շարժումներին, և կոնսոլիդացված, մեծ համախմբման ճանապարհով, ես համոզված եմ, որ երկիրը կգնա լուրջ փոփոխությունների»։

Քաղաքագետը հավելել է, որ քաղաքացիները պետք է դուրս գան դիտորդի կարգավիճակից. հակառակ դեպքում երկրում ոչ մի փոփոխություն էլ չի լինի. «Եթե ամեն մարդ մտածի, որ ինքը տանը նստած պետք է սպասի փոփոխության, և ինքը դիտորդի կարգավիճակ ունենա, ապա երկրում ոչ մի փոփոխություն էլ չի լինի։ Դա ոչ միայն Հայաստանին է վերաբերում. ամբողջ աշխարհում է այդպես»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը