Լրահոս

25.03.2014 20:56


Թատերական բեմադրություն Կանադայում` նվիրված Շառլ Ազնավուրի կյանքին ու գործունեությանը

Թատերական բեմադրություն Կանադայում` նվիրված Շառլ Ազնավուրի կյանքին ու գործունեությանը

Այս տարվա հոկտեմբերին Կանադայի Տորոնտո քաղաքում «Necessary Angel Theatre Company»-ի կողմից Շառլ Ազնավուրի 90-ամյա հոբելյանի առթիվ բեմադրվելու է ներկայացում` նվիրված աշխարհահռչակ շանսոնյեի կյանքին ու գործունեությանը:

Այս կապակցությամբ Կանադայում ՀՀ դեսպանության աջակցությամբ Տորոնտոյում տեղի ունեցավ հատուկ միջոցառում-երեկո Շառլ Ազնավուրի, Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանի, ինչպես նաև այլ մշակութային ու հասարակական գործիչների մասնակցությամբ:

Երեկոյի ընթացքում թատերախմբի կողմից ներկայացվեց շանսոնյեին նվիրված ներկայացման նախնական տարբերակը: Նախապատրաստվող բեմադրությունը արդեն իսկ մեծ ուշադրության է արժանանում արվեստագետների և թատերական քննադատների կողմից:

Այս խորագրի վերջին նյութերը