Աշխարհ

26.03.2014 10:47


Ղրիմի բոլոր զինվորական ստորաբաժանումներում բարձրացվել է ռուսական դրոշը

Ղրիմի բոլոր զինվորական ստորաբաժանումներում բարձրացվել է ռուսական դրոշը

Ռուսաստանի դրոշը բարձրացված է Ղրիմի բոլոր զինվորական ստորաբաժանումներում։ Այս մասին հայտնում է «gazeta.ru»-ն՝ ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարությանը հղումով:

Պետական օրհներգի ուղեկցությամբ այսօր Ղրիմում Ուկրաինայի զինված ուժերի բոլոր 193 ստորաբաժանումներում և հաստատություններում հանդիսավորությամբ բարձրացվել է Ռուսաստանի Դաշնության դրոշը։ Հայտնի է, որ ուկրաինական զինված ուժերում իրենց ծառայությունը շարունակել ցանկացողները հանձնել են զենքը և պատրաստվում են իրենց անձնական իրերով կազմակերպված ձևով անցնել Ուկրաինա: Սևաստոպոլում էլ Ուկրաինա անցնող զինվորականների համար բացվել է գրանցման կետ։

Նշենք, որ ռուսական մամուլը պարբերաբար արձանագրում էր Ղրիմի զինվորական ստորաբաժանումներում ռուսական դրոշների թվի ավելացումը:

Այս խորագրի վերջին նյութերը