Քաղաքական

26.03.2014 16:36


Արամ Մանուկյանը ՀՀԿ–ին մեղադրել է կրթական համակարգը քաղաքականացնելու համար (տեսանյութ)

Արամ Մանուկյանը ՀՀԿ–ին մեղադրել է կրթական համակարգը քաղաքականացնելու համար (տեսանյութ)

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ԱԺ այսօրվա իր ելույթում ՀՀԿ–ին մեղադրել է կրթական համակարգը քաղաքականացնելու համար։

–Կրթական համակարգին ձեր ամենամեծ վնասը համակարգի քաղաքականացումն է։ Բոլոր ուսխորհուրդները հանրապետական են, 1400 դպրոցներից 1100–ի տնօրենները ՀՀԿ–ական են, Դուք՝ ԿԳ նախարար, պետական բուհերին հրահանգել եք իրենց եկամուտի 2%–ը փոխանցել երիտասարդական հիմնադրամին, որն ինքը տնօրինում է զուտ կուսակցական խնդիրներ լուծելով։ Վերջերս մոտ 700 հոգու կրթաթոշակ տրամադրեցիք։ Մոտեցումն էսպես է՝ հարցնում են՝ եթե դու ՀՀԿ–ական ես, կրթաթոշակ կստանաս, իսկ եթե ՀՀԿ–ական չես, մտի Հանրապետական, կրթաթոշակ կստանաս,–ասել է Ա. Մանուկյանը։

Նա ընդգծել է, որ 90%–ոց ՀՀԿ–ական կուսակցականացված համակարգ է այսօր.

–Սա անթույլատրելի է, սա հանցագործություն է,–նշել է Ա. Մանուկյանը։

Մանրամասները՝ «7օր»–ի տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը