Լրահոս

26.03.2014 22:49


Գազը կրկին կարող է թանկանալ. նախարարը չգիտի

Գազը կրկին կարող է թանկանալ. նախարարը չգիտի

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հարցին՝ Ռուսաստանում գազի գնի թանկացման հետևանքով հնարավո՞ր է, որ Հայաստանում էլ այն թանկանա, պատասխանել է.

–Չգիտեմ։ Պաշտոնապես որևէ բան չենք ստացել։ Այդ հարցին կարող ենք պատասխանել միայն, երբ ստանանք տեղեկատվություն։

Հարցին էլ, որ գազային պայմանագրի համաձայն՝ գազի գինը Հայաստանում առաջիկա 5 տարիների ընթացքում չպետք է թանկանա, նախարարը հետևյալ պատասխանն է տվել.

–Մեր պայմանագրով ինչ-որ ասում ենք՝ դա է, դրա համար է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը