Լրահոս

28.03.2014 17:28


Վրաստանի վարչապետ. «Սահակաշվիլին վաղ թե ուշ պետք է պատասխանի հետաքննության հարցերին»

Վրաստանի վարչապետ. «Սահակաշվիլին վաղ թե ուշ պետք է պատասխանի հետաքննության հարցերին»

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին վաղ թե ուշ ստիպված կլինի պատասխանել հետաքննության հարցերին։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության նիստին՝ մեկնաբանելով Սահակաշվիլիի հրաժարվելը սկայպով գլխավոր դատախազությանը, որպես վկա, ցուցմունքներ տալուց մի շարք քննվող գործերի վերաբերյալ։

«Ուզում եմ հանգստացնել վախեցած Սահակաշվիլիին. վաղ թե ուշ ստիպված կլինի պատասխանել հետաքննության հարցերին, այն հարցերին՝ ինչեր են կատարվել երկրում նրա նախագահության տարիներին»,–ասել է Ղարիբաշվիլին։ Վարչապետի խոսքերով՝ Սահակաշվիլիի իշխանության ինը տարիների ընթացքում Վրաստանում հազարավոր գործարարներ զրկվել են սեփականությունից, երկրի 300 հազար բնակիչ դատվել է (հանրապետության բնակչությունը կազմում է 4.5 մլն մարդ), բազում մարդիկ դարձել են ծաղրանքի առարկա ու տանջանքների ենթարկվել ռեժիմի կողմից»։

Փոխանցում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը