Լրահոս

29.03.2014 17:13


Լավրով. «Ռուսաստանը Ուկրաինայի սահմանները հատելու ոչ մի մտադրություն չունի»

Լավրով. «Ռուսաստանը Ուկրաինայի սահմանները հատելու ոչ մի մտադրություն չունի»

«Ռուսաստանը Ուկրաինայի սահմանները հատելու ոչ մի մտադրություն և շահագրգռվածություն չունի։ Մենք պարզապես շատ ենք ցանկանում, որ լինի համատեղ աշխատանք՝ դադարեցվնելու ապօրինի բոլոր այն գործողությունները, որոնք արևմտյան երկրները փորձում են քողարկել և շահեկան երանգներով ներկայացնել»,–«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով արևմտյան ԶԼՄ–ի տարածած այն լուրերը, թե ռուսական զորքերը պատրաստվում են հատել Ուկրաինայի ցամաքային սահմանը։

Լավրովը նաև անդրադարձել է Ուկրաինայի ՆԳ նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովի այն հայտարարությանը, թե Ուկրաինայի իշխանությունների վերջին գործողություններն ուղղված են ապօրինի զենք ունեցողների զինաթափմանը։ «Եթե սա մեր արևմտյան գործընկերների աշխատանքի արդյունքն է, ապա մենք բավարարված ենք դրանով։ Պատրաստ կլինենք նրանց հետ համատեղ ուկրաինացիների համար ուղիներ փնտրել, որոնք կնպաստեն ցանկացած ապօրինի գործողության կանխմանը»,–ասել է Լավրովը։

Այս խորագրի վերջին նյութերը