Աշխարհ

31.03.2014 10:27


Թուրքիայի վարչապետը հայտարարել է ՏԻՄ ընտրություններում իր հաղթանակի մասին

Թուրքիայի վարչապետը հայտարարել է ՏԻՄ ընտրություններում իր հաղթանակի մասին

Թուրքիայի վարչապետ, «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է շրջանային և ՏԻՄ ընտրություններում իր հաղթանակի մասին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն՝ «Hurriet»–ին հղումով:

«Դուք աջակցեցիք ձեր վարչապետին. ես անչափ երախտապարտ եմ», – հայտարարել է վարչապետը՝ ելույթ ունենալով Անկարայի կենտրոնական գրասենյակի մոտ հավաքված կուսակիցների առջև։

«77 մլն մարդ պետք է իմանա, որ այսօր նոր Թուրքիա ծնվեց։ Սա հարսանեկան օր է նոր Թուրքիայի համար»,–հավելել է վարչապետը։ Քվեարկության արդյունքներով՝ ԱԶԿ–ն 43.18 % ձայնով առաջատարն է:

Այս խորագրի վերջին նյութերը