Լրահոս

31.03.2014 15:46


ՆԱՏՕ-ի երկրների ԱԳՆ ղեկավարները միտված են վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունները

ՆԱՏՕ-ի երկրների ԱԳՆ ղեկավարները միտված են վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունները

Ուկրաինայի շուրջ ներքին և արտաքին իրավիճակը կլինի Բրյուսելում ապրիլի 1-2–ին ՆԱՏՕ-ի երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման օրակարգի հիմնական թեման։ Այս մասին հայտարարել է դաշինքի ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն։

«Վաղը ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարները կդիտարկեն Ռուսաստանի գործողությունների ազդեցությունը Ուկրաինայի նկատմամբ։ Նախարարները կդիտարկեն Ուկրաինային աջակցելու երկարաժամկետ և կարճաժամկետ քայլերը և կվերանայեն Ռուսաստանի հետ հարաբերությունները»,– ասել է Լունգեսկուն։ Բացի այդ, նախարարական հանդիպման շրջանակներում տեղի կունենա ՆԱՏՕ–Ուկրաինա հանձնաժողովի նիստը՝ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարի ժամանակավոր լիազորություննները կատարող նախարար Անդրեյ Դեշչիցի մասնակցությամբ։ Աղբյուրը փոխանցում է նաև, որ Ռուսաստանի գործողությունները մարտահրավեր են եվրաատլանտյան դաշինքի անվտանգությանը. Ռուսաստանը չի խաղում ըստ կանոնների և խախտում է միջազգային օրենքը, և նրանք չեն կարող շարունակել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչպես դա եղել է առաջ։

Տեղեկացնում է rosbalt.ru–ն։

Այս խորագրի վերջին նյութերը