Քաղաքական

31.03.2014 17:17


ՍԴ–ն անցավ խորհրդակցական սենյակ. որոշումն այսօր չի լինի

ՍԴ–ն անցավ խորհրդակցական սենյակ. որոշումն այսօր չի լինի

Կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգի մի շարք դրույթներ հակասահմանադրական ճանաչելու հարցի քննությունն ավարտվեց։ ՍԴ–ն անցավ խորհրդակցական սենյակ գործով որոշում կայացնելու համար։

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտնել է, որ որոշումն այսօր չի կայացվի։

–Նկատի ունեցեք, որ մենք այս բոլոր նյութերը լրացուցիչ ուսումնասիրելու բավարար ժամանակ պետք է ունենանք, և նույնիսկ լուրջ չէր լինի, եթե ասեի, որ այսօր մենք կհասցնենք այդ ամենն ավարտել։ Երբ որ որոշումը մեզ մոտ պատրաստ լինի, նախապես կտեղեկացնենք, թե երբ ենք հրապարակում։ Համենայնդեպս, դա այսօր չի լինի,–ասել է ՍԴ նախագահը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը