Աշխարհ

02.04.2014 10:18


Հյուսիսային Կորեայում 200 բարձրաստիճան պաշտոնյա մահապատժի կենթարկվի

Հյուսիսային Կորեայում 200 բարձրաստիճան պաշտոնյա մահապատժի կենթարկվի

Հյուսիսային Կորեայում 200 բարձրաստիճան պաշտոնյա մահապատժի կենթարկվի: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ հղում անելով «The Chosun Ilbo»-ին:

Խոսքն այն պաշտոնյաների մասին է, ովքեր հավատարիմ են մնացել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի ազգական, Պաշտպանության պետական կոմիտեի նախկին նախագահ Չան Սոն Տհեկին, ով մահապատժի ենթարկվեց նախորդ տարվա դեկտեմբերին։

Դրանից հետո կոմիտեում իրականացված հատուկ գործողությունների արդյունքում պարզվել են Տհեկի 200 հիմնական կողմնակիցներն ու 1000 հետևորդները:

Այդ 1000 անձինք ու նրանց ընտանիքների անդամներն, առանց դատի, կուղարկվեն համակենտրոնացման ճամբարներ։

Մահապատժի ենթակա անձանց թվում են «Բանվորական կուսակցության» անդամներ, կառավարության ու բանակի ներկայացուցիչներ, ովքեր անմիջական հրահանգներ են ստացել Տհեկից:

Նրանց կգնդակահարեն բարձրաստիճան այլ պաշտոնյաների ներկայությամբ Կան Կոնի անվան ռազմական ակադեմիայի հրաձգարանի տարածքում:

Այս խորագրի վերջին նյութերը