Լրահոս

02.04.2014 22:32


Երևանում քաղաքացի է ինքնահրկիզվել

Երևանում քաղաքացի է ինքնահրկիզվել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Հրաչյա Քոչար-Փափազյան փողոցների խաչմերուկում մի քաղաքացի ինքնահրկիզվել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացին Արաբկիր վարչական շրջանի Արամ Խաչատրյան փողոցի բնակիչ 44-ամյա Արտեմ Մարտիրոսյանն է, ով այս պահին գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների Ա. Մարտիրոսյանը ծայրահեղ այդ քայլին դիմել է, քանի որ աղջիկն ունի առողջական խնդիրներ և ինքը չի կարողանում հոգալ այդ խնդիրները:

Մանրամասները՝ SHAMSHYAN.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը