Աշխարհ

03.04.2014 10:29


Լիբանանում սիրիացի փախստականների թիվը գերազանցել է մեկ միլիոնը

Լիբանանում սիրիացի փախստականների թիվը գերազանցել է մեկ միլիոնը

Լիբանանում սիրիացի փախստականների թիվը նախորդ տարի ավելացել է երեք անգամ և անցել է 1 մլն-ից, որը բեռ է դարձել մերձավորարևելյան պետության համար։ Այս մասին ասվում է ՄԱԿ–ի փախստականների գործերով Գերագույն վարչության տեսուչի հաղորդագրությունում։ Նրա տվյալներով՝ Լիբանանն առաջին տեղն է գրավում փախստականների թվով՝ բնակչության մեկ շնչի հաշվով։ Միջինում յուրաքանչյուր հազար քաղաքացու ընկնում է մոտ 220 սիրիացի փախստական։

2012 թվականի ապրիլին լիբանանյան տարածքում ապաստան է գտել 18 հազար մարդ։ Ուղիղ մեկ տարի անց նրանց թիվը 356 հազարի է հասել, իսկ այսօր՝ միլիոնի։ Ամեն տարի Փախստականների գործերով Գերագույն վարչությունը Լիբանանում գրանցում է մոտ 2.5 հազար նոր փախստական։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը