Աշխարհ

05.04.2014 16:26


Անհայտացած Boeing 777–ը սկսել են փնտրել ջրի տակ

Անհայտացած Boeing 777–ը սկսել են փնտրել ջրի տակ

«Malaysia Airlines» ավիաընկերության Boeing 777 ինքնաթիռի որոնման միջազգային գործողության մասնակիցներն անցել են օդանավի մասերի և «սև արկղերի» որոնմանը ջրի տակ։ Այս մասին տեղեկացնում է CNN-ը։ Որոնումները կիրականացնեն Մեծ Բրիտանիայի ռազմածովային «Echo» նավը և ավստրալական ռազմածովային ուժերի «Ocean Shield» նավը։ Որոնումների տարածքը 240 քառակուսի կիլոմետր է Հնդկական օվկիանոսի հարավային մասում։ Որոնումների տեղանքը նշված է նախնական տվյալների հիման վրա։

Նշենք, որ մինչ այժմ որոնողական խումբը չի կարողացել գտնել ինքնաթիռի բեկորները։

Տեղեկացնում է «Ինտերֆաքս»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը