Աշխարհ

05.04.2014 14:10


Ղրղզստանի նախկին նախագահը դատապարտվել է 25 տարվա, նրա եղբայրը՝ ցմահ ազատազրկման

Ղրղզստանի նախկին նախագահը դատապարտվել է 25 տարվա, նրա եղբայրը՝ ցմահ ազատազրկման

lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ղրղզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևը հեռակա կարգով դատապարտել է 25 տարվա ազատազրկման` ողջ ունեցվածքի առգրավմամբ: Բակիևի եղբայրը՝ Ղրղզստանի նախկին անվտանգության ծառայության ղեկավարը, դատապարտվել է ցմահ ազատազրկման: Բակիև եղբայրները մեղավոր են ճանաչվել գործարար Շոն Դեյլի սպանության փորձի համար:

Նախկին նախագահի որդիներից մեկը` Մարատ Բակիևը, դատապարտվել է 20 տարվա ազատազրկման, իսկ մյուսը` Մաքսիմ Բակիևը, ցմահ բանտարկության:
Հիշեցնենք, որ Կուրմանբեկ Բակիևը 2010թ. ապրիլին տեղի ունեցած հեղափոխությունից հետո փախել էր Ղրղզստանից։

Այս խորագրի վերջին նյութերը