Լրահոս

07.04.2014 08:43


Քեսապահայության տեղահանման դեմ բողոքի համահավաք Թեհրանում

Քեսապահայության տեղահանման դեմ բողոքի համահավաք Թեհրանում

Ապրիլի 6–ի երեկոյան Թեհրանահայութեան հոծ թվով բազմութիւն, համախմբվելուվ մայրաքաղաքի սրբոց Թարգմանչաց եկեղեցի, բողոքի համահավաք կազմակերպեցին թուրք զինյալների գրոհման հետեվանքով Սուրիայի Քեսապի շրջանի հայարի տեղահանման դեմ։

Ելույթին, որտեղ ներկա էին Թեհրանի ազգային իշխանության անդամները, Թեհրանում ՀՀ արտակարգ եվ լիազոր դեսպան Գրիգոր Առաքելյանը, միությունների ներկաացուցիչներն ու մեծ թվով հայեր, Տերունական աղօթքից յետոյ արտահայտւեծ հոգեւոր հայրերից մէկը, ապա դատապարտության խոսքով ելույթ ունեցան Իսլամական Խորհրդարանում Հյուսիսային Իրանահայութեան պատգամավոր Կարեն Խանլարեանը եւ Մուսալեռցի Մարտո Սնապյանը։

Ընթերցվեց Քեսապահայությանը ուղղված համայնքի անդամների պաշտպանութեան ուղերձը, որից հետո պարսկերեն լեզվով ընթերցվեց բանաձև, որտեղ Իրանի կառավարությունից եւ միջազգային ատյաններից պահանջվում էր վերահասություն տալ տեղահանված հայերի կարիքներին, տարածքը մաքրել ահաբեկիչներից եվ պատժել դեպքի պատասխանատուներին, որոնց առաջնորդում է Թուրքիայի իշխանությունը։

Վարդան Դավթյան, Թեհրան

Այս խորագրի վերջին նյութերը