Աշխարհ

07.04.2014 14:16


Ուկրաինական ուժայինները շտապ ուղևորվում են Լուգանսկ, իսկ Տիմոշենկոն՝ Դոնեցկ

Ուկրաինական ուժայինները շտապ ուղևորվում են Լուգանսկ, իսկ Տիմոշենկոն՝ Դոնեցկ

Ուկրաինայի Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբիյը և Ուկրաինայի Անվտանգության ծառայության խորհրդի ղեկավար Վալենտին Նալիվայչենկոն շտապ թռչում են Լուգանսկ, որտեղ երկրի դաշնայնացման կողմնակիցները ցույց են անում։ Այս մասին հայտնել է «Ֆեյսբուքում» ԱԱՊԽ փոխքարտուղար Վիկտորյա Սյումարը։ Փոխվարչապետ Վիտալի Յարեման արդեն գտնվում է Դոնեցկում, իսկ ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը՝ Խարկովում։ Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն ուղևորվում է Դոնեցկ։ Այս մասին փոխանցել է կուսակցության մամուլի ծառայությունը։ Նա դիմել է ուժայիններին և իշխանությանը՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել «ահաբեկիչներին» ոչնչացնելու ուղղությամբ և թույլ չտալ հաստատություններ գրոհել։

Լուգանսկում, Դոնեցկում և Խարկովում կիրակի ցույցեր էին կազմակերպվել, որոնց մասնակիցները պահանջում էին շրջանների կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե անցկացնել։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի արևելքում ամեն շաբաթվա վերջին ցույցեր են տեղի ունենում։ Տեղի բնակչությունը լեգիտիմ չի համարում ներկայիս մարզպետներին՝ նշանակված նախագահ Վիկտոր Յանուկովիչի պաշտոնանկությունից հետո։

Այս խորագրի վերջին նյութերը