Աշխարհ

07.04.2014 16:48


Ասադ. «Ինձ Յանուկովիչի հետ չհամեմատե՛ք»

Ասադ. «Ինձ Յանուկովիչի հետ չհամեմատե՛ք»

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը խնդրել է իրեն չհամեմատել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ։ «ИТАР-ТАСС»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Կայսերական ուղղափառ պաղեստինյան միության նախագահ, ՌԴ նախկին վարչապետ Սերգեյ Ստեպաշինը, ով այցով գտնվում էր Դամասկոսում և հանդիպել էր Ասադի հետ։

Նրա խոսքերով՝ Ասադը խնդրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին փոխանցել՝ ես Յանուկովիչը չե՛մ։

«Ասադը հիանալի սպորտային վիճակում է։ Նրա մոտ կասկածի նշույլ անգամ չկա նրանում, ինչ անում է։ Դամասկոսում անվտանգության միջոցառումները մտածված են։ Ասադի թիմի ներսում թշնամիներ չկան, նրա հարազատները ոչ թե դեղերի առևտրով են զբաղված, այլ մարտի դաշտում կռվում են։ Եվ հասարակությունը դա գիտի»,–ասել է Ստեպաշինը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը