Աշխարհ

08.04.2014 10:58


Ականի պայթյունի հետևանքով 3 ադրբեջանցի զինծառայող է մահացել, 4-ը` վիրավորվել

Ականի պայթյունի հետևանքով  3 ադրբեջանցի զինծառայող է մահացել, 4-ը` վիրավորվել

Ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության փոխանցմամբ՝ ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գծի Ֆիզուլու ուղղությամբ ականի պայթյունի հետևանքով 3 ադրբեջանցի զինծառայող է մահացել, 4-ը` վիրավորվել:

Միջադեպի հետևանքով մահացել են կապիտան Ջեյհուն Օրուջալիևը, շարքայիններ Նովրուզ Աբդուլլաևը և Սեյֆադդին Քերիմովը, Բահրուզ Մուսաևը, Սադիգ Ջաբրայիլովը, Էմին Թալիբովը և Ազեր Իսկանդերզաձեն տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղի ունեցածի վերաբերյալ մանրամասներ չի հաղորդում:

Այս խորագրի վերջին նյութերը