Լրահոս

08.04.2014 16:05


Յուրգեն Կլոպ. ««Ռեալից» կրած պարտության մեջ ոչ մի ամոթալի բան չկա»

Յուրգեն Կլոպ. ««Ռեալից» կրած պարտության մեջ ոչ մի ամոթալի բան չկա»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Չեմպիոնների լիգայի ¼-րդ եզրափակիչում կկայանա «Բորուսիա»-«Ռեալ» պատասխան հանդիպումը։ Առաջին խաղում արքայական ակումբը հաղթել էր 3։0 հաշվով։ Sport.ru–ի փոխանցմամբ՝ «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խաղից առաջ հայտնել է, որ «Ռեալից» կրած պարտության մեջ ոչ մի ամոթալի բան չկա.

«Մենք ամեն ինչ անելու ենք արժանի ֆուտբոլ ցուցադրելու և հնարավորության դեպքում՝ հաղթելու համար»։

Իր հերթին, «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ պատասխան խաղում Ռոբերտ Լևանդովսկու վերադարձով «Բորուսիան» այլ որակի կազմով է ներկայանալու։

Այս խորագրի վերջին նյութերը