Աշխարհ

11.04.2014 21:05


Մեկնարկել են ԱՄՆ–ի և Հարավային Կորեայի ամենամյա ամենախոշոր զորավարժությունները

Մեկնարկել են ԱՄՆ–ի և Հարավային Կորեայի ամենամյա ամենախոշոր զորավարժությունները

Այսօր Կորեական թերակղզու հարավում մեկնարկել են ամենամյա ամենախոշոր զորավարժությունները։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ երկշաբաթյա զորավարժություններին մասնակցում են Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերն ու ԱՄՆ-ի «Thunder Max»-ը։

Զորավարժությունների ընթացքում նախատեսվում են մարտերի անցկացում՝ 8 գերարագ ինքնաթիռների մասնակցությամբ, ինչպես նաև հակառակորդի օդային պաշտպանությունը չեզոքացնելու ծրագրեր։
Զորավարժություններին Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերը կներկայացնեն F15K, KF16 և F4E հիսուն կործանիչ: ԱՄՆ-ը կցուցադրի F15 և F16 կործանիչներ:

Այս խորագրի վերջին նյութերը