Աշխարհ

11.04.2014 18:10


Ռուսաստանը հրաժարվում է արտահանձնել Յանուկովիչին

Ռուսաստանը հրաժարվում է արտահանձնել Յանուկովիչին

«Ռուսաստանը հիմքեր չի տեսնում Վիկտոր Յանուկովիչին Ուկրաինային արտահանձնելու համար»,–«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան։ Նա նշել է, որ եղած տեղեկություններով՝ Յանուկովիչը ոչ մի հանցագործություն չի կատարել, հետևաբար, նրա արտահանձնման համար որևէ հիմք չկա։ Հիշեցնենք, որ ուկրաինական կողմն արդեն մի քանի անգամ Ռուսաստանից պահանջել է արտահանձնել Յանուկովիչին, ում դեմ մի քանի քրեական գործ է հարուցված:

Այս խորագրի վերջին նյութերը