Աշխարհ

12.04.2014 10:08


Ուկրաինան պետական սեփականության վաճառք է սկսել

Ուկրաինան պետական սեփականության վաճառք է սկսել

Ուկրաինայի կառավարությունը կրճատել է քարտուղարությունը և սկսել է վաճառել ծառայողական մեքենաները. բացի այդ, խորհրդակցություն է տեղի ունեցել պետական գործերի կառավարման պարզեցման և նրա սեփականության մի մասն աճուրդի հանելու նպատակով: Այս մասին փոխանցում է «ՈՒՆԻԱՆ» գործակալությունը՝ նախարար Օստապ Սեմերակին հղումով։ Ուկրաինայում նոր իշխանությունը հայտարարել է, որ բյուջեն դատարկ է, և տնտեսությունը գտնվում է ծանր վիճակում, ուստի սկսել են բանակցել ԱՄՀ–ի և այլ դոնորների հետ ֆինանսական օգնության համար։

«Հրամանագիր է ստորագրվել Ուկրաինայի կառավարության քարտուղարության 10%-իկրճատման մասին։ Կառավարությունը կրճատում է քաղծառայողներին պահելու ծախսերը... Մենք սկսել ենք աճուրդում մեքենաների վաճառքի ընթացակարգը։ Մեքենաների ցանկը կտեղադրենք երկուշաբթի կառավարության կայքում», – մեջբերում է մամուլի ծառայությունը նախարարի խոսքը։

Տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը