Քաղաքական

14.04.2014 12:29


Նաիրա Զոհրաբյան. Սա համարեք կուսակցության պաշտոնական տեսակետ

Նաիրա Զոհրաբյան. Սա համարեք կուսակցության պաշտոնական տեսակետ

–Տիկի՛ն Զոհրաբյան, չնայած ԲՀԿ տարբեր գործիչներ այս օրերին կտրականապես հերքել են ԲՀԿ՝ կոալիցիայի մաս կազմելու մասին շրջանառվող լուրերը, սակայն իշխանական որոշ շրջանակներ նույն համառությամբ շրջանառում են երկու վարկած՝ կա՛մ ԲՀԿ-ն կմտնի կոալցիա, կա՛մ որոշ ԲՀԿ-ականներ այլ ձևաչափերով ներկայացված կլինեն կառավարությունում։

-Ես պատասխանում եմ՝ որպես ԲՀԿ խմբակցության քարտուղար, և սա համարեք կուսակցության պաշտոնական տեսակետ։ Կոալիցիոն կառավարություն մտնելու հարց ԲՀԿ օրակարգում չկա, և կխնդրեմ այս հարցը այլևս հանել ձեր օրակարգից։ Ինչ վերաբերում է նրան, որ որոշ ԲՀԿ-ականներ այլ ձևաչափերով հնարավոր է՝ ներգրավված լինեն կառավարությունում, ապա այստեղ ևս մեր տեսակետը հստակ է՝ նույն պահից այդ մարդիկ կդադարեն լինել ԲՀԿ անդամ, կհեռացվեն կուսակցութունից, կդադարեն լինել մեր թիմակիցը։ Մենք, բնականաբար, կտանք մեր հստակ գնահատականը, սակայն, վստահաբար, ամենակոշտ գնահատականը նման մարդկանց կտա հանրությունը։ Ես չեմ կարծում, թե որևէ մեկը պատրաստ է նման բարոյական ճնշման տակ մտնել։

Աղբյուրը՝ ilur.am

Այս խորագրի վերջին նյութերը