Աշխարհ

17.04.2014 11:22


AC/DC-ի հիմնադիր Մալքոլմ Յանգը ժամանակավորապես լքում է խումբը

AC/DC-ի հիմնադիր Մալքոլմ Յանգը ժամանակավորապես լքում է խումբը

Ավստրալական լեգենդար AC/DC ռոք խմբի հիմնադիր, կիթառահար Մալքոլմ Յանգը ժամանակավորապես լքում է խումբը։ AC/DC-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ պատճառը երաժշտի առողջական վիճակն է։

«AC/DC-ում անցկացրած 40 տարիներից հետո հիմնադիր Մալքոլմ Յանգը ժամանակավորապես հեռանում է խմբից առողջական վատ վիճակի պատճառով: Խումբը կշարունակի զբաղվել երաժշտական գործունեությամբ»,-ասված է «AC/DC-ի հաղորդագրության մեջ:

Մալքոլմ Յանգը, եղբոր՝ Անգուսի հետ միասին, 1973թ–ին ստեղծում է AC/DC խումբը, որը դառնում է աշխարհի ամենահայտնի համույթներից մեկը։ Այս տարի AC/DC-ն հայտարարել է նոր ալբոմի թողարկման, ինչպես նաև հոբելյանական շրջագայության մասին։

Այս խորագրի վերջին նյութերը