Քաղաքական

17.04.2014 14:39


Երվանդ Բոզոյան. «Իշխանությունը կամաց–կամաց փլուզվում է»

Երվանդ Բոզոյան. «Իշխանությունը կամաց–կամաց փլուզվում է»

«Հնարավո՞ր է՝ ՕԵԿ–ի՝ կոալիցիայից դուրս գալը խաղ է, և Արթուր Բաղդասարայանը դրանով նախագահի թեկնածու է ցանկանում դառնալ» լրագրողի հարցին քաղաքագետ Երվանդ Բոզոյանը պատասխանել է.

նդհանրապես, հայ ժողովուրդը շատ է սիրում կոնսպիրոլոգիաներ։ Ես հիշում եմ, որ ժամանակին ասում էին՝ Վազգեն Մանուկյանը և Լևոն Տեր–Պետրոսյանը խաղում են։ Այդ «խաղն» ավարտվեց 1996-ին. մարդիկ տեսան, որ այնտեղ խաղ չկար... այդ «խաղերի տեսությունը» հայ ժողովուրդը շատ է սիրում։ Ես հավատում եմ մարդկային բանականությանը, որովհետև համաշխարհային պատմությունը ցույց է տալիս, որ կոնսպիրոլոգիաները՝ սիոնիզմի վտանգ, իմպերիալիզմի վտանգ, ցավոք, խոսում են հասարակության ոչ բարձր մակարդակի մասին:

Բանախոսի կարծիքով, եթե անգամ դա խաղ էլ է, ապա չի հաջողվի ցածր վարկանիշի պատճառով:

Քաղաքագետը նշել է, որ ցանկացած ժողովուրդ պետք է գնահատի իր գործիչներին ցուցանիշներով. եթե ինքը լավ է ապրում, ապա նրանք լավ են աշխատում, եթե վատ, ապա՝ վատ:

-Իշխանությունը կամաց–կամաց փլուզվում է։ Այդ փլուզումը պետք է արձանագրենք, որովհետև վերջին վեց տարիների տնտեսական «բարեփոխումների արդյունքում» հայ ժողովրդի կենսամակարդակը շեշտակի անկում է ապրել... Հայաստանի բնակչության տաս տոկոսն արտագաղթել է, և մոտ քառասուն տոկոսը պատրաստվում է արտագաղթել: Այսպիսի ցուցանիշներ չկային Հայաստանում պատերազմից առաջ և պատերազմից հետո: Սկսած 1994-ից՝ Հայաստանում երբեք տնտեսական անկում չի եղել։ Առաջին անգամ տնտեսական անկում եղավ 2009-ին, այն էլ՝ 14.4 տոկոս:

Անդրադառնալով Տիգրան Սարգսյանի հրաժարականին՝ բանախոսը նշել է, որ դա միայն ոչիշխանական 4 ուժերի շնորհիվ էր. «Իշխանությունը ստիպված գնաց զիջումների, որպեսզի կանգնեցնի համատարած դժգոհության ալիքը, որը կարող էր գալ և «սրբել» այդ իշխանությանը»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը