Աշխարհ

23.04.2014 21:59


Սարկոզին սիրահետել է Օլանդի նախկին ընկերուհուն

Սարկոզին սիրահետել է Օլանդի նախկին ընկերուհուն

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին տարիներ առաջ փորձել է գայթակղել գործող նախագահ Ֆրանսուա Օլանդի նախկին ընկերուհուն՝ Վալերի Տրիերվեյլերին։ «The Telegraph»-ի փոխանցմամբ՝ 2007թ. Սարկոզին բացահայտ սիրահետել է քաղաքական լրագրողին Ելիսեյան պալատում տեղի ունեցած երեկույթի ժամանակ։

Հիշեցնենք, որ 2012թ. Վալերի Տրիերվեյլերը դարձավ Ֆրանսիայի առաջին տիկինը, սակայն 2014թ. հունվարին Օլանդը հեռացավ նրանից։

Այս խորագրի վերջին նյութերը