Աշխարհ

28.04.2014 10:01


Ռիչարդ Գիրին անօթևանի տեղ են դրել և պիցցա հյուրասիրել (լուսանկար)

Ռիչարդ Գիրին անօթևանի տեղ են դրել և պիցցա հյուրասիրել (լուսանկար)

Ֆրանսիացի կին զբոսաշրջիկը Նյու Յորքի փողոցներից մեկում բախվել է հոլիվուդյան հայտնի դերասան Ռիչարդ Գիրին։ Կարծելով, թե վերջինը անօթևան է, կինը դերասանին պիցցա է հյուրասիրել: Այս մասին հայտնում է «New York Post»-ը։

Ֆրանսուհու խոսքերով` ինքն իր 15-ամյա որդու հետ զբոսնում էր Նյու Յորքի երկաթգծի կայարանի հարակից փողոցներով, երբ տեսել է աղբամանը փորփրող տղամարդուն։ Նրան դնելով անօթևանի տեղ՝ կինը պիցցա է հյուրասիրել։ Պարբերականը նշում է, որ զբոսաշրջիկները պատահաբար հայտնվել են «Time Out of Mind» ֆիլմի նկարահանման հրապարակում։ Կինոնկարի գլխավոր հերոսներից մեկին մարմնավորում է Գիրը։

Այս խորագրի վերջին նյութերը