Լրահոս

24.08.2009 15:22


Կրթության նախարարությունն անուշադրությա՞ն է մատնում հատուկ դպրոցում երեխաների նկատմամբ բռնությունները

- Նախկինում էլ նմանատիպ դպրոցներում ահավոր վիճակ է տիրել՝ կապված ծեծի, վայրագությունների, առողջ երեխաներին հիվանդ երեխաների հետ պահելու ավանդույթի հետ։ Ընդհանրապես հատուկ դպրոցների պրակտիկայում քիչ բան է փոխվել խորհրդային տարիների ժամանակներից,- խոսելով Նուբարաշենի թիվ 11 հատուկ օժանդակ դպրոցում տիրող ընդհանուր մթնոլորտի մասին՝ ասել է «Հայլուրի» նախկին լրագրող Սյուզան Սիմոնյանը։

Նա նշել է, որ այդ դպրոցում ուսուցչի կողմից սանի նկատամբ սեռական բնույթի ոտնձգության դեպքի առթիվ մի քանի ամիս ուսումնասիրել է հատուկ դպրոցներում տիրող իրավիճակը, որտեղ ընդունված են երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքը, վատ սնունդը և այլ իրողություններ: Լրագրողը ցավ է հայտնել, որ այսքան բարձրաձայնվում է այս իրականության մասին, բայց որևէ արձագանք այդպես էլ չի լինում:

Երիտասարդ ակտիվիստ,  Նուբարաշենի թիվ 11 հատուկ օժանդակ դպրոցում ծրագիր իրականացնող կամավորական խմբի անդամ Հրայր Սավզյանը նշել է, որ իրենք այս կապակցությամբ դիմել են Կրթության և գիտության նախարարություն, և հատուկ կրթության բաժնի պետ Նուրիջան Մանուկյանն ասել է, թե ծեծը նորմալ բան է. այն մեր ազգում արմատավորված է,  անգամ Ջիվանին է գովել ծեծի ունեցած նշանակությունը:

Լրագրող  Սյուզան Սիմոնյանը նշել է, որ Կրթության և գիտության նախարարությունը հատուկ դպրոցներում տիրող մթնոլորտը բացահայտող  իր տեսանյութից հետո հատուկ հանձնաժողով էր ստեղծել, որը նաև երեխաների մտավոր ունակությունները պիտի ստուգեր։

-Երեխաների մտավոր գնահատման հոգեբանական հանձնաժողովի նախագահը  Կատինյանն էր՝ հենց նույն մարդը, ով այդ երեխաներին ժամանակին փաստաթղթեր էր տվել, այսինքն՝ հատուկ կրթության վարչությունը ձևական վերահսկողություն էր իրականացնում,-ասել է լրագրողը։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը