Լրահոս

30.04.2014 13:10


Տիգրան Ուրիխանյանը պնդել է, որ Գալուստ Սահակյանին չի ընտրել (տեսանյութ)

Տիգրան Ուրիխանյանը պնդել է, որ Գալուստ Սահակյանին չի ընտրել (տեսանյութ)

Այս պահին խորհրդարանում՝ նիստին զուգահեռ, ընթանում է ԱԺ պետական–իրավական հանձնաժողովի նախագահի ընտրությունը։ Հիշեցնենք, որ այս պաշտոնում ՀՀԿ–ն առաջադրել է Հովհաննես Սահակյանի թեկնածությունը։

Նշենք, որ, ի տարբերություն նախօրեին տեղի ունեցած ԱԺ նախագահի ընտրության, այս մեկին պատգամավորներն այդքան էլ ակտիվ չեն մասնակցում։

Ինչ վերաբերում է ԲՀԿ–ին, ապա այդ խմբակցության անդամներից ցանկացողները, ինչպես երեկ, այնպես էլ այսօր մասնակցում են քվեարկությանը։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը քվեարկելուց առաջ հայտարարել է, որ եթե ինչ–որ մեկը կասկածում է իր քվեարկության հարցում, ապա կարող է բաց քվեարկել։ Այնուհետև պնդել է, որ նախօրեին ինքը ընտրել է ոչ թե ՀՀԿ–ի թեկանծու Գալուստ Սահակյանին, այլ ինքնաառաջադրված Հրանտ Բագրատյանին։

Մանրամասները՝ «7օր»–ի տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը